Պատկերացրեք, թե հալներս ինչ էր լինելու, եթե չլիներ մեր բանակը
Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր արդեն որերորդ անգամ մտածում եմ այն մասին, թե այդուհանդերձ ի՜նչ լավ է, որ դարավոր սխալը գոնե այս անգամ չէինք կրկնել ու բոլոր հանգամանքներից ու բարդություններից անկախ, այս 25 տարիների ընթացքում հզոր ու ԱԶԳԱՅԻՆ բանակ էինք ստեղծել։ Թալիշի վայրագությունները գումարեք պատերազմի արդեն ավարտին մոտեցող երկրորդ օրվա միջազգային արձագանքին՝ այդ թվում նաև «դաշնակիցների» ու պատկերացրեք, թե հալներս ինչ էր լինելու, եթե չլիներ մեր բանակը․․․ Եղունգ ունես, գլուխդ քորի։ Ու պետք է այնպես քորենք, որ միջազգային հանրությունն ու հատկապես «դաշնակիցները» դաշնակիցները իրար հերթ չտան մեր սիրտը շահելու համար։ Враг будет разбит, победа будет за нам!
