Պատվեր կատարելուն դեմ եմ
ԱՄԵՆԱՅՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Ես երջանիկ մայր եմ, այդ հարցում ինձ իմ նպատակասլացությունն է օգնում: Ուրախ եմ, որ երեխաներս գոնե այդ առումով ինձ են նմանվել, այս կյանքում դա է հաջողության գրավականը: Ինձ համարում եմ հաջողակ, որովհետև զբաղվում եմ սիրած աշխատանքով՝ լրագրությամբ, առողջության թեմայով հաղորդման հեղինակ եմ: Մարդկային ու մասնագիտական սկզբունքներիս երբեք չեմ դավաճանում՝ ընթերցողիս հետ անկեղծ եմ, անաչառ, օբյեկտիվ, որքան էլ դա երբեմն շատ դժվար է… Պատվեր կատարելուն դեմ եմ թե լրագրության, և թե ՙԱռողջություն՚ հաղորդաշարի շրջանակում, կարծում եմ՝ ոլորտն այս առումով սրբագրման կարիք ունի: Հուսով եմ, որ բարեփոխված Սահմանադրությունը բազմաթիվ խնդիրներին լուծում կտա, բոլորիս համար կսահմանի բարոյական նորմեր… սկզբում գուցե դժվարությամբ կընդունենք, բայց հետո այն կդառնա սովորական, կդառնա նորմատիվ: Հենց դա պետք է սերմանենք ապագա սերնդին, և կունենանք պայծառ ու բարեկեցիկ Հայաստան:

