Փախստականների ներկայիս հոսքը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհայինից ի վեր. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փախստականների հոսքը դեպի Եվրոպա համարել է ամենամասշտաբայինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
2015-ի սկզբից ԵՄ տարածք է ժամանել 340 հազար ներգաղթյալ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նորանոր ժամանածներով։
«Դա կարող է դառնալ փախստականների ամենամեծ թիվը, որ երբևէ գրանցվել է Գերմանիայում»,- ասել է կանցլերը։
