Պայծառատես Կարեն Ափոյանի կանխատեսումներն ապրիլյան պատերազմի մասին
Պայծառատես Կարեն Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես կանխատեսել էի տարեսկզբին, որ մուսուլմանական աշխարհի ագրեսիան դրսևորվելու է, ցավոք, դա իրականություն դարձավ: Ու էլի պիտի շարունակվի, բայց մեր ազգի մարտական ոգին թույլ չի տա, որ դա երկար տևի՝ չնայած, ցավոք, արյան գնով:
Կոչ եմ անում բոլորիս մեկ բռունցք դառնալ և միայն դրական էներգիա ուղարկենք իրենց ագրեսիային ու մեր ոգով միշտ պիտի հաղթենք և նորից հետ վերցնենք մեր պատմական տարածքները շուտով: Կյանքում պատահականություններ չեն լինում, այս ագրեսիան այն ժամանակ կդադարի, երբ մենք սկսենք սիրել ու հարգել հենց մեզ, մեր ազգի յուրաքանչյուր մարդուն, քանզի մեր ներսում էլ կա ագրեսիա միմյանց նկատմաբ: Մեր հաղթանակի համար մի բան է հարկավոր գիտակցել ու կիրառել՝ դա ազգային ծրագիր ունենալն է, որ, ցավոք, ես դեռ չեմ տեսնում: Առանց այդ ծրագրի մենք խոցելի ենք:
