Պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Aravot.am-ը գրում է. Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկից վերեւի հատվածում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարեն Գագիկի Անանյանը: Նա ներկայումս գտնվում է Երեւանում, կենտրոնական զինվորական հոսպիտալում: Մեր տեղեկություններով՝ նրա վիրավորվելը ադրբեջանական զինուժի ոտնձգության հետեւանք չէ:
