Պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում
10.04.2016թ.` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:
Ինչպես հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ :
