Պայթեցվել է Ադրբեջանից Թուրքիա գնացող գազատարը
Այս գիշեր պայթյուն է որոտացել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի Կարսում գտնվող հատվածում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, գազամատակարարումը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին պայթեցվել էր Քիրկուկ-Յամուրտալիկ նավթատարը, որ Թուրքիան նավթ է ստանում Իրաքից: Իսկ հուլիսի 28-ին Թուրքիայի տարածքում պայթեցվել էր գազատար, որով Թուրքիան գազ է ստանում Իրանից:
