Պայթեցվել է թուրքական զինուժի զրահապատ մեքենա
Այսօր՝ օգոստոսի 31-ին, Թուրքիայի Սիրնակ նահանգում , Իդիլ-Քիզրե ավտոճանապարհին պայթեցվել է թուրքական զինուժի զրահապատ մեքենա:Առնվազն հինգ զինվորական ծանր վիրավորում են ստացել: Ըստ պաշտոնական աղբյուրների ճանապարհին ռումբը տեղադրել այնուհետև պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
