Պայթյուն՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում
Մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար:
Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը; Այլ մանրամասներ չեն հայտնվում:
