Պերմյակովին հանձնելու պահանջով ստորագրահավաք Վանաձորում. ՀՔԱ
Քաղաքացիական նախաձեռնող խմբի երիտասարդները հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով Վանաձորում իրականացնում են ստորագրահավաք:
Ստորագրահավաքի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազից պահանջում են պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և թափանցիկ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու, նրա կալանքը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրելու և քննչական մարմինների կողմից նրա նկատմամբ քննչական գործողությունները անխափան իրականացնելու պահանջի ներքո, ինչպես նշում են քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամները, 3 ժամվա ընթացքում ստորագրել է ավելի քան 300 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
