Պերմյակովին կուղարկեն հոգեբուժական փորձաքննության
Shabat.am-ը գրում է. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կուղարկեն հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության:
Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել ու անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանա- հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, որը նախատեսված է օրենքով՝ նման հանցանք գործելու դեպքում, «Ինտերֆաքսին» տեղեկացրել են իրազեկ աղբյուրները:
«Բոլոր փորձաքննությունները, այդ թվում նաեւ սա, կանցկացվեն Հայաստանում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում», - ընդգծել է աղբյուրը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
