Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել Ավետիսյաններին
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Շարունակվում է վկաների հարցաքննությունը: Զորամասի վարորդ Արա Աթոյանը նշեց, որ դեպքի վայրում ոչ ոքի չի տեսել, քանի որ մնացել է մեքենայի մոտ:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը դատարանում նշեց, որ ինքը Պերմյակովի ձերբակալությունից հետո նրան մի քանի հարց է տվել, և այդ հարցուպատասխանի ընթացքում Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել Ավետիսյաններին:
