Պերմյակովն աղանդավոր է և այս ողջ ընթացքում կապ է ունեցել աղանդավորների հետ.
Shabat.am-ը գրում է. Գյումրիում տեղի ունեցած սպանությունը քրեական լուրջ հանցանք էր, որը պետք չէ քաղաքականացնել և օգտագործել հայ-ռուսական հարաբերությունները խաթարելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հրապարակախոս Սեդա Վերմիշևան: «Սրան քաղաքական կամ էթնիկական բնույթ պետք չէ հաղորդել: Այս դեպքը քրեական լուրջ հանցանք է և պետք է քննության ենթարկվի երկու պետության մասնակցությամբ: Սակայն չպետք է մոռանալ հանցագործի անձի մասին, քանի որ չի բացառվում, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Այս մասին ռուսական մամուլում տարբեր հրապարակումներ են եղել: Իսկ այն հարցը, թե ինչ է անում հոգեկան հիվանդություն ունեցողը ռուսական զինված ուժերում, ինքս էլ կցանկանայի հարցնել ռուսաստանյան իշխանությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Վերմիշևան:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մատնանշեց Ռուսաստանում գործող օրենքի այն կետը, որի համաձայն' եթե ընտանիքում կա հանցագործ, ապա ընտանիքի այլ անդամը չի կարող ուղարկվել ծառայության այլ պետությունում: «Հենց այդ օրենքից էլ ելնելով, ես հակված եմ, որ հանցագործը շատ հստակ ծրագիր է կատարել: Պերմյակովն աղանդավոր է և այս ողջ ընթացքում կապ է ունեցել աղանդավորների հետ: Կան մի շարք հարցեր, որոնք դեռևս պետք է պարզի մեր քննչական մարմինը: Մենք պետք է իմանանք' մեր անվտանգության հետ խաղացել են անգիտակցաբա՞ ր, թե' մտածված»,- նշեց նա: Սարգսյանը պնդեց իր այն վարկածը, որ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդ չի եղել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
