Պերմյակովը դանդաղ էր խոսում, բոլոր հարցերին պատասխանում էր՝ չեմ կարող ասել
Shabat.am-ը գրում է. Փաստաբան Թամարա Յայլոյանը եղել է Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի փաստաբանը, երբ նա կասկածյալ էր եւ մասնակցել է մի շարք քննչական գործողությունների:
Նա պատմեց, որ իրեն որպես փաստաբան ներգրավվելու հարցով դիմել է Շիրակի քննչական պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը՝ խնդրելով ներկայանալ ռուսական զորամաս: Թամարա Յայլոյանը մասնակցել է նրա հարցաքննությանը, անձնական խուզարկությանը, ձեռքերից, ականջներից եւ քթանցքից կրակոցի հետքեր վերցնելուն: Ըստ որում՝ հետքեր վերցնող փորձագետը հայ էր, հետեւաբար՝ փորձաքննությունը կացնկացվի Երեւանում:
Հարցին, թե ինչ էր նշում Պերմյակովը՝ որպես սպանության պատճառը, փաստաբանը պատասխանեց. «Հիմնականում բոլոր հարցերին պատասխամում էր՝ չեմ կարող ասել: Երբ ասում էին՝ ինչու սպանեցիր, իսկ երեխային ինչու սպանեցիր, ասում էր՝ չեմ կարող ասել: Պերմյակովը պատմում էր, թե պատահական է մտել այդ տուն, պարզապես երբ հասել է այդտեղ, ծարավ է զգացել, որոշել է ներս մտել: Ինքը շատ հոգնած էր, անընդհատ քնում, արթնանում էր, դանդաղ, դժվարությամբ էր խոսում: Պատմում էր, որ պատուհանից է մտել, երեք սենյակ էր, առաջինում մի հոգի էր, արթանացավ, աղմկեց, ասում է՝ ես հայերեն չեմ հասկանում, երբ ձեռքը տարավ հեռախոսին, կրակեց, հետո երկրորդ սենյակից ձայն լսեց, գնաց, 2 հոգի էին, երկուսին էլ կրակեց, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանեց, փոքիկին էլ էր ուզում սպանել, ավտոմատը չաշխատեց, դրա համար դրա վրա գտնվող սվինով հարվածեց: Դրանից հետո նա հագուստը փոխել է հավանաբար հետքը թաքցնելու համար, ջուր խմել եւ հեռացել: Պերմյակովը նաեւ ասում էր, թե ինքը Թուրքիա գնալու նպատակ չի ունեցել, հենց այնպես գնում էր, փախչում էր, հայտնվեց սահմանի մոտ, այստեղից էլ ես եզրակացնում եմ, որ ինքը որեւէ շեղում չունի: Ինքը ասում է նաեւ, որ մենակ է եղել»,-ասաց փաստաբանը: Իսկ թե ըստ փաստաբանի՝ որն է սպանության իրական մոտիվացիան, փաստաբանը նշեց, որ այդ ազգի մեջ կան մարդիկ, որոնք առանց որեւէ տրամաբանության ինչ-որ բան են անում, երեւի չափազանց շատ ենք տրամաբանություն փնտրում, իրենց համար թերեւս ներմալ է, որ տրամաբանություն չկա:
մանրամասները` սկզբնաղբյուրում
