Պերմյակովը գիտակցել ու հասկացել է՝ ինչ է անում
«Իրավունք» թերթը գրում է.
«Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբուժական փորձաքննությունից որոշակի մանրամասներ են հաջողվել պարզել։ Մասնավորապես՝ մեր աղբյուրի փոխանցմամբ. «Թե հանցագործության կատարման բնույթը, թե՛ նրա վարքագիծը, ամեն ինչը հաշվի առնելով՝ փորձագետների համար միանշանակ ակնհայտ է դարձել, որ նա գիտակցել ու հասկացել է՝ ինչ է անում, կարող էր ղեկավարել իր գործողությունները, հասկացել է նաև դրանց վտանգավորությունը։ Պերմյակովը դատարանում և փորձաքննության ընթացքում բավական տարբեր վարքագիծ է դրսևորել։ Եթե դատարանում եղել է սառնասիրտ ու
անտարբեր, ապա փորձաքննության ընթացքում՝ հակառակը բացառիկ ակտիվություն է ցուցաբերել»։
Մեր աղբյուրը պնդում է նաև, որ մի շարք այլ կարևոր հանգամանքներ էլ է հաջողվել բացահայտել դատահոգեբուժական փորձաքննության ընթացքում, որի մասին կպատմի առաջիկայում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
