Պերմյակովը ինքնասպանության փորձ էր կատարել
Գյումրիում 6 անձանց սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը ՌԴ Չիտայի մարզից է :Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նա մինչ Գյումրի տեղափոխվելը , 6 ամիս ծառայել է Չիտայում:
«Մոսկովսի կոմսոմոլեց» թերթի հաղորդմամբ ավարտել է տեղի երեկոյան դպրոցը, այնուհետև զորակոչվել է բանակ:Նա եղել է իրավապահների կենտրոնում՝ քանի որ նրա եղբայրը դատապարտված է եղել սպանության մեղադրանքով: «Նա փորձ է,կատարել փախչել ծառայությունից ,հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մտափոխվել է և գրել զեկուցագիր՝ որ չի ցանկանում ծառայությունից դուրս մնալ»- գրում է լրատվամիջոցը: Ռուսական ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ Գյումրիում սպանություն կատարած հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդություն է ունեցել և անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն նրա ծառայակիցները չեն հաստատել այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը երեկ՝ հունվարի 13-ին սպանել էր Գյումրի 7հոգանոց ընտանիքի անդամներից 6-ին, 6-8 ամսեկան փոքրիկը գտնվում է հիվանդանոցում Գյումրու հիվանդանոցում:
