Պերմյակովը կեղծ տվյալներ է լրացրել «ՎԿոնտակտե»-ի իր էջում
Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովը երբևէ չի սովորել Չիտայի N17 դպրոցում, ինչպես նշված է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի նրա էջում: Այս մասին հայտնում է «ԶաբԻնֆո» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դպրոցի տնօրեն Լյուդմիլա Վոնսոնովիչը:
Տնօրենը, ով վերանայել է աշակերտական քարտադարանը, հայտարարել է, որ նույնիսկ չի հիշում իր դպրոցում նման ազգանունով աշակերտի:
Համաձայն տեղեկատվության՝ Պերմյակովը ծնվել է 1996թ.-ի հունվարի 15-ին և գրանցված է Բալեում:
