Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում. գլխավոր դատախազ
Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետեւել թե ամբողջ ընթացակարգին, եւ թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը: Այս մասին այսօր Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազը։
Նա նշեց, որ վաղն այցելելու է Գյումրի:
«Այս ընթացքում ես ուղղակի չհասցրեցի Գյումրի գնալ, վաղը առավոտյան 10-ին կլինեմ Գյումրիում, եւ գյումրեցիներին առանձին-առանձին ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը»,- ասաց Կոստանյանը։
Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ Վալերի Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի:
