Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարևոր երկու հարցերի պատասխանը։
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իմ հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց.
1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի և նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։
2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։
