Պերմյակովը թաքնվել է տնակում. հրապարակվել են գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Դատարանն այսօր հրապարակել է մի քանի փորձաքննությունների եզրակացությունները, համաձայն որի, Պերմյակովը և նրա ծառայակիցները, ովքեր 2015թ. հունվարի 12-ին հերթապահություն են իրականացրել, ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, համաձայն որի` նրանք թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել:
Հրապարակվել է նաև Բայանդուր գյուղի ուղեկալի տարածքում տեղազննման արձանագրությունը, այն է, ուղեկալից ոչ հեռու` պոմպակայանի մոտ, հայտնաբերվել է տնակ, որտեղ թաքնվել է Պերմյակովը:
