Փեսան հարսանիքի հաջորդ օրը հարսին դատի է տվել՝ առանց դիմահարդարման չճանաչելու համար
Ալժիրի բնակիչը հարսանիքի հաջորդ օրը հարսին դատի է տվել: Այս մասին հայտնում է Российская газета-ն:
Դատարանում տղամարդը բացատրել է, որ հարսանիքի հաջորդ օրն իր կնոջն առանց դիմահարդարման չի ճանաչել և որոշել է դատարան դիմել՝ պահանջելով 20 հազար դոլար՝ բարոյական վնաս հասցնելու համար: Հաղորդվում է, որ փեսան մինչ հարսանիքը հարսնացուին առանց դիմահարդարման չի տեսել և վերջինս իրեն շատ հմայիչ է թվացել: Սակայն հարսանիքի հաջորդ օրը նա իր ընտրյալին չի ճանաչել:
«Սկզբում մտածեցի, որ դա իմ տուն ներխուժած գող է պարզապես», - մեկնաբանել է ամուսինը:
Դատարանը որոշում է կայացրել քննել հայցը:
Աղբյուրը ` ankakh.com
