Պետդումայի պատգամավորն առաջարկում է տուգանել մարմնավաճառների ծառայություններից օգտվողներին
ՌԴ պետդումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Օլեհ Մախեևը օրենքի նախագիծ է պատրաստել, որով առաջարակում է տուգանել հասարակաց տների հաճախորդներին: Այս մասին գրում է «Известия» թերթը՝ հղում անելով օրենքի նախագիծը:
Օրենքի փոփոխությունը տուգանքի տարբեր չափեր է նախատեսում մարմնավաճառների ծառայություններից օգտվողների համար՝ կախված նրանք ընտանքեկան կարգավիճակից: Չամուսնացածները կարող են տուգանվել 1,5-2 հազար ռուբլիով: Իսկ ամուսնացած տղամարդիկ «ձախ գնալու» համար կարող են տուգանվել 5 հազար ռուբլիով կամ 40 ժամ հանրային աշխատանք կատարելով:
Պատգամավորը նշել է, որ նման պատիժներ գործում են աշխարհի մի շարք երկրներում, իսկ ժամանակը ցույց է տվել, որ դրանք արդյունավետ են:
