Պետերբուրգից ժամանած բժիշկի մեկնաբանությունը փոքրիկ Սերյոժայի մասին
Այսօր՝ հունվարի 19-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը ասել է.
«Հրաշք է, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանդից փրկված 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը կենդանի է: Արդեն 4-րդ օրն է, որ ես այստեղ եմ: Ինձ հետ այստեղ են աշխարհի լավագույն մասնագետները: Երեխայի համար արվում է ամեն ինչ, ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկար մասնագետ, որը կարող էր օգնել, ու մենք նրան դիմած չլինեինք: Ամեն ինչ արվում է երեխայի համար: Այն, որ նման ծանր վնասվածքներ ունեցող՝ այս հասակի երեխան կենդանի է, հրաշք է»,- ասաց բժիշկը:
Նրա խոսքով՝ իրենք մնալու են Հայաստանում, մինչև որ երեխայի վիճակը կայունանա:
