«Պետք չէ խարանել բոլոր մուսուլմաններին».Օբամա
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կոչ է արել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների համար չխարանել բոլոր մուսուլմաններին, քանի որ, ըստ նրա, դա միայն ջուր կլցնի ահաբեկիչների ջրաղացին, ովքեր ցանկանում են թշնամանք հրահրել տարբեր համայնքների միջեւ, հաղորդում է BBC-ն:
Սպիտակ Տան ղեկավարը հայտարարել է, որ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների զոհ են դարձել նաեւ ԱՄՆ 2 քաղաքացիներ, 14-ը վիրավորվել են:
Օբամայի խոսքերով, ամերիկացի մուսուլմանները շատ կարեւոր ներդրում են ունեցել ամերիկյան հասարակության զարգացման գործում:
«Մենք պետք է կանխենք բոլորին մեկ արշինով չափելու փորձերը: Նման մոտեցումը չի համապատասխանում մեր խառնվածքին, մեր արժեքներին եւ ժողովրդի պատմությանը»,-նշել է Օբաման:
