Photo. ՃՏՊ Լեռնանցք գյուղի մոտ. կա 1 զոհ, 2 տուժած
Նոյեմբերի 8-ին, Լոռու մարզում Սպիտակ քաղաքից դեպի Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին բախվել են Լեռնանցք գյուղի բնակիչներ՝ 64-ամյա Վազգեն Հակոբյանի վարած «Ֆոլսվագեն-Գոլֆ» մակնիշի 34 QL 728 համարանիշի և 31-ամյա Հրանտ Բարսեղյանի վարած «ԺՈՒԿ-Ա-06» մակնիշի 34 АR 746 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.comկայքը։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Ֆոլսվագենի» ուղևորուհի՝ 58-ամյա Հերիքնազ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Վ. Հակոբյանը գիտակցության չգալով, մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



