Photo. Ես այսօր աշխարհի ամենահպարտ մարդն եմ. Հրաչուհի Ութմազյան
Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Էրիկի երկար սպասված մենահամերգը։ Այդ կապակցությամբ հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով.
«Ես այսօր աշխարհի ամենահպարտ մարդն եմ…. Իմ երկու ընկերները իրենց աշխատանքով ապացուցեցին, որ լավ, ճիշտ ընկերությունը կարող է փայլուն աշխատանքի արդյունք դառնալ։ Ես նստած էի դահլիճում, ու հավատս, մի տեսակ, չէր գալիս, որ էն ամենն, ինչ տեսնում էի, իրական էր, որովհետև չափից դուրս լավն էր՝ ԻՐԱԿԱՆ լինելու համար…. Շնորհակալ եմ թե ԱՆԻՐԱԿԱՆԻ, թե ԻՐԱԿԱՆԻ համար….Սիրում եմ ձեզ իմ Արթուր Մանուկյան և Էրիկ Կարապետյան»:

