1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Photo. Նախագահը ներկա է գտնվել է մայրաքաղաքում մի շարք հաստատությունների բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահըպարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին:

Համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես նաև Արդարադատության նախարարության առանձնացված մասնաշենքը: Համալիրի մեջ է մտնում նաև տեխնիկական մասնաշենքը, որտեղ տեղադրված են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համար նախատեսված ենթակառուցվածքները: Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, արտաքին գործերի, քաղաքաշինության, կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախարարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց վարչական համալիրում, ծանոթացել վերոնշյալ պետական հաստատությունների համար ստեղծված աշխատանքային պայմաններին, համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքին: Կառավարական վարչական համալիրի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ՝ համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար: Նախագծի հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Կառավարական վարչական նոր համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 33460 քառ. մ, կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա: Համալիրի վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով: Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ:


Նախագծի շրջանակներում մշակվել և բարձրորակ էներգախնայող լուսատուներով իրականացվել է նաև համալիրի արտաքին գեղարվեստական լուսավորությունը, որի միջոցով գիշերային և երեկոյան ժամերին առավել ցայտուն ընդգծվում է շենքի արտաքին պլաստիկան՝ ինչը ընդգծված հանդիսավորությամբ ինտեգրվում է Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող վարչա-հասարակական շենքերի համալիրներին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի անվան նորակառույց գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքին Հանրապետության Նախագահը մասնակցել է դեռևս 2014թ. հունիսին: Այսօրվա հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան և գեղասահքի աշխարհի երկակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սլուցկայան:


Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գեղասահքի դպրոցում, ծանոթացել պայմաններին, ապա դիտել է դպրոցի բացման առիթով պատրաստված գեղարվեստական ծրագիրը՝ գեղասահքի ցուցադրական ելույթներով:

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը, որ հիմնադրվել է 1971թ.-ին և իր գործունեությունն իրականացրել Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում, վերջին տարիներին գտնվում էր խիստ անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կարճ ժամանակահատվածում իրականություն դարձած մարզադպրոցը կառուցվել է «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.55 մլն ԱՄՆ դոլար: Եռահարկ դպրոցի հողատարածքի մակերեսը 1 հա է, կառուցապատված հողատարածքը՝ 4,360մ², որից 1,800մ² զբաղեցնում է 538 նստատեղով սահադաշտը: Դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով:

Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ.-ի որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:

Հանրապետության Նախագահը հաջորդ այցելությունը կատարել է «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ նրա ներկայությամբ բացվել է ժամանակակից հնարավորություններով կինոթատրոն: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել «Կինոպարկ» կինոթատրոնում, ծանոթացել սրահների հնարավորություններին:

«Կինոպարկ»-ի շինարարական աշխատանքներն սկսվել են 2015թ.-ի փետրվա-րին, ավարտվել՝ 2015թ.-ի նոյեմբերին: Կինոթատրոնում գործում է 5 սրահ, որոնցից 2-ը նախատեսված է 109, 2-ը՝ 119, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար (նստատեղերի ընդհանուր քանակը՝ 486)։ «Կինոպարկ»-ի ի բոլոր սրահներում ֆիլմերը ցուցադրվելու են 3D ձևաչափով: Ներդրվել է նաև տոմսերի առցանց ձեռքբերման համակարգ։ Նորակառույց կենտրոնն ունի շուրջ 30 աշխատակից՝ 200,000 դրամ միջին աշխատավարձով:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է թմրանյութերի, մաքսանենգ դրամական միջոցների, զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ՀՀ ֆինանսների նախարարության փորձագիտական նորակառույց կենտրոնի շենք, որը գտնվում է մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կենտրոնը ստեղծվել է 2010թ.` մաքսային համակարգում հսկողական մեխանիզմների կատարելագործման, իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 2015թ. օգոստոսից կենտրոնը տեղափոխվել է նորակառույց շենք, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2013թ. հոկտեմբերին և ավարտվել 2014թ. դեկտեմբերին: Մասնագիտացված կենտրոնի հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է` 6860մ2: Կենտրոնն իր գործառույթները կիրականացնի Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի նորակառույց մաքսակետերում, օդանավակայանում: Պատասխանատուների հավաստմամբ, Նախատեսվում է կենտրոնի մասնաճյուղ կառուցել Մեղրիի մաքսակետի տարածքում: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կենտրոնում նախատեսվում է կազմակերպել ԵԱՏՄ, ԱՊՀ և Մաքսային միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային միջոցառումներ, համատեղ դասընթացներ:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan