PHOTO.Բնակարանը, որտեղ հանցավոր խմբակցություն է հայտնաբերվել, վարձակալությամբ է տրվել բրոկերի միջոցով
Նորք-Մարաշ փողոցի այն տունը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, բնակարանը վարձակալության է հանձնել բրոկերի միջոցով:
«Մենք վարձակալներից որևէ մեկին չենք ճանաչում. նրանց հետ շփում չենք ունեցել, միայն կարող ենք տեսքով նկարագրել, թե ինչպիսի տեսք ունեն, ճիշտը, որ ասեմ առաջին իսկ հայացքից էլ վախ էին մեզ ներշնչում, ուղղակի մտածում էինք մարդ են դե, էդ տեսակ մարդիկ էլ կան»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց ահաբեկիչնների վարձով առանձնատունը տրամադրած տանտիրուհու քույրը: Հատուկ գործողությունների արդյունքում տունը հսկայական վնաս էր կրել, կոտրված էին տան դարպասը, դուռը, լուսամուտները, տակնուվրա էին արված սենյակները։ «Դե մենք այսօր ենք իմացել, որ նման բան են նրանք պատրաստել, տարօրինակա վարքագիծ չենք նկատել, 10 հոգով էին ապրում, նույնիսկ հարևաններն ասում են աղմուկ էլ տանից չի լսվել, երեկոյան ժամերին էլ շատ ելումուտ չեն արել, մի խոսքով կասկածելի մարդիկ չեն»: Տանտիրուհու քույրը միայն նշեց, որ ընդամենը մեկին են նույն ազգանունով ճնաչում, քանի որ նրա հետ են տունը վարձակալելու պայմանները քննարկել.«Արթուր Վարդանյան՝ անուն ազգանունով տղամարդու հետ է եղել համաձայնությունը, մեզ այնպես էին ներկայացել ասես ինտիլիգենտ մի ընտանիքից լինեին, ով կմտածեր, որ իսկական հանցագործներ են: Իրենց պատճառով մեր տունը լրիվ քարուքանդ են արել հիմա չգիտենք ով ինչպես է փոխհատուցելու, կարևորն այն է, որ սպանություն չեղավ»:
Հարևաններից մեկն էլ Fnews.am-ի հետ զրույցում ասաց. «Էստեղ խոսում են, որ Գյումրիին օգնելու համար գումար են ուզեցել հավաքել, բայց ես արդեն այն կարծիքին եմ, որ սրանք շատ վաղուցվանից են Հայաստանում, նույնիսկ Ավետիսյանների սպանության գործում էլ է սրանց մատը ըստ երևույթին խառը, չի բացառվում չէ, որ մեկ ամիս առաջ էլ մեկ այլ վայրում են թաքնվել ու ինչ գործողություններ ասես արել: Կամ էլ սրանք էլ իսլամիստների կողմից ուղարկված ահաբեկիչներ, որոնց գործողությունները կանխեցին»:
Հիշեցցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները:
