Photo.Գործարար Սամվել Սարգսյանը եղել է առաջին գծում
Դեռս մարզպետ աշխատած տարիներին Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն ավանդույթ էր ձևավրել. մարզի քաղաքապետերի և իր ընկերների ուղեկցությամբ Ամանորի նախաշեմին բարձրանում էին դիրքեր` սահման պահող հայ զինվորների Ամանորը շնորհավորելու: Գործարար Սամվել Սարգսյանը, այսօր էլ չխատելով իր իսկ կողմից ձևավորված ավանդույթը, եղել է առաջին գծում` շնորհավորելով և իր շնորհակալական խոսքն ուղղելով հայ զինվորներին: Գործարարի հետ դիրքեր են բարձրացել նաև Վայոց Ձորի մարզպետն ու մարզի զինվորական ղեկավարները:




