1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Photo.Video. Հրաչյա Մուրադյանը զոհվել է վիրավոր ընկերոջն օգնելիս. «news.am»

Պայմանագրային զինծառայող, շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։ Վերջին բանը, որ հասցրել է անել, ապրիլի 7–ին մոր տոնը շնորհավորելն էր։ Հավատացրել է, թե դիրքերում չէ, զորավարժությունների է մասնակցում։ Թեժ մարտերի մասին ոչինչ չի պատմել։ Իսկ մինչ այդ նրան տանն էին սպասում։

«Մենք սպասում էինք, որ ապրիլի 1–ին պիտի գար, հենց էդ օրը զանգեց, ասեց՝ արդեն դիրքերից իջել ենք չաստում ենք, դուրս կգանք ու ժամը 4–5–ի կողմերը տանը կլինենք։ 15 րոպե հետո էլ զանգեց ասեց՝ մեզ տանում են ուրիշ տեղ, ասեց, որ երեք օր խաբար չեք ունենալու ինձանից, դիրքերում չեմ լինելու, Խոջալու եմ գնում, զորավարժությունների ենք։ Էդ օրերին մի քանի անգամ զանգեց ու միայն էդ էր ասում։ Վերջին անգամ ապրիլի 7–ին զանգեց, մամային շնորհավորեց, ասեց՝ հեռախոսիս մեջ զարյադկա չկա, չեմ կարա խոսեմ... Մենք զգում էինք, որ խաբում էր, բայց ուզում էինք իրան հավատայինք, որ դիրքերում չի...»,– NEWS.am–ին պատմեց կրտսեր եղբայրը՝ հուզմունքը խեղդելով։ Մելիքը հիշեց, որ 2014–ի ամռանն էլ եղբայրը ոտքի էր ելել։ Երբ շփման գծում կրկին լարվել էր, զանգահարել էր զինկոմիսարիատ ու դիրքեր մեկնելու պատրաստակամություն հայտնել։

Զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Դավիթ Եղիկյանի պատմելով՝ Հրաչյան զոհվել է հակառակորդի գնդակից վիրավորված ընկերոջն օգնելու պահին։ «Հրաչը կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ, զոհվեց ընկերոջը օգնելու ժամանակ... Մարտական դիրքերում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու համար մահաբեր գնդակը իր վրա է վերցրել ու զոհվել»։ Գնդապետի տեղեկություններով՝ մարտական ընկերը ապաքինվում է, կյանքին վտանգ չի սպառնում։

Հրաչյան ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի։ Մեծ դուստրը 8 տարեկան է, փոքրը որդին է՝ 2,5 տարեկան։ Երեխաները կնոջ խնամքին են մնացել, որը գործազուրկ է, տուն չունեն, ապրում են վարձով։ Հարեւանների պատմելով՝ ծանր սոցիալական պայմաններում են։

 

Ընկերները վստահեցնում էին, որ անցած տարվանից ծառայության անցնելու պատճառը լոկ գումար վաստակելը չի եղել, հետաքրքրված էր զինվորական կյանքով։ Արցախյան պատերազմի մասնակիցներից մշտապես հարց ու փորձ է արել, թե ինչն ինչպես է եղել։ Թեեւ զինվորական պարտքը կատարել է 2001–2003 թվականներին՝ ծառայելով Հորադիզում, սակայն մշտապես վստահեցրել է, որ եթե կռիվ լինի, մեկնելու է առանց վարանելու։

«Մինչեւ էդ տարբեր մասնագիտություններ ա ձեռք բերել, բայց իրանը չէր, միշտ էլ զրույցների ժամանակ ասում էր, որ պիտի գնա ծառայության։ Երբ դարձավ պայմանագրային ծառայող, եկավ ասեց՝ ես իմը գտել եմ։ Իր համար դա համ աշխատանք էր, համ նախասիրություն, էնպես չի որ ծառայության անցավ զուտ աշխատանքի համար»,–ասաց Բագրատ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Հրաչը չէր դժգոհում եւ մարտի կեսերին ընկերներին արդեն զգուշացրել էր` կարճատեւ արձակուրդը անցկացնելու է Երեւանում, նախապատրաստվեն խնջույքի։ Միգուցե ոչ այս անգամ, բայց ընկերների հետ ավելի ուշ նշելու մի առիթ էլ էր լինելու՝ սպա պիտի դառնար։ Գնդապետի խոսքով՝ փաստաթղթերն էին պատրաստում, որ նրան ուղարկեին սպայական դասընթացների։

«Վերջերս Հրաչը սպա դառնալու ցանկություն հայտնեց։ Նրա ունակությունները, մակարդակը սպային վայել էին, համապատասխան փաստաթղթերը հավաքել, հերթագրել էինք, որ ուղարկեինք սպայական դասընթացների վերապատրաստման, նա պատրաստ էր զինվորականի կյանքին, իր տեսակով էդպիսին էր»,-ասաց գնդապետ Եղիկյանը։

Ապագա սպան էլ հուղարկավորվեց զինվորական պատիվներով Եռաբլուրում։

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan