Պիկեի եւ Շակիրայի նորածին որդին կդառնա Բարսելոնայի ֆան ակումբի անդամ
Այսօր կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն եւ հայտնի երգչուհի Շակիրան երկրորդ երեխան են ունեցել: Նորածնի անունն է Սաշա: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Երեկոյան երեխան գրանցվելու է որպես կատալոնական ակումբի երկրպագու: Այդ մասին հաղորդում է Barcastuff-ի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ զույգի առաջնեկի անունն է Միլան:
