Պլասիդո Դոմինգոն կրկին համերգով հանդես կգա Հայաստանում
Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: Նա ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Համերգը նախանշված է նոյեմբերի 21-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այն կազմակերպում է «Mezzo Production»-ը: