ՊՆ պաշտոնանկ արված պաշտոնյաների գործունեության մեջ հանցակազմ չեմ տեսնում. Արմեն Սարգսյան
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմում միգուցե զգացվում էր Վազգենի բացակայությունը, եթե Վազգենը լիներ, մի փոքր ուրիշ ձեւ կլիներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երկրապահի օրը, Եռաբլուրում NEWS.a m-ի հետ զրույցում ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, որն այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն է։
«Բայց չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ նախարարությունը՝ ի դեմս նախարարի, գերագույն գլխավոր հրամանատարի, պատերազմական իրավիճակում թերանում են, ալարում կամ զլանում են։ էստեղ անձի խնդիրը չէ, երկրի գոյության խնդիրն է, մեր տարածքային ամբողջականության ու զինվորի կյանքի խնդիրն է»,-ասաց Արմեն Սարգսյանը։
Մանրամասները՝news.am-ում
