ՊՆ պատվիրակությունը կմասնակցի ՌԴ–ում նախատեսված շտաբային բանակցությունների
ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 22-ից 25-ը կմասնակցի ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի կիրառման համատեղ պլանավորման փաստաթղթերի մշակման և ճշտման հարցերով ՌԴ հարավային ռազմական շրջանում նախատեսված շտաբային բանակցություններին:
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,
Մ. Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այս շտաբային բանակցություններին կմասնակցի ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն։
