ՊՆ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն): Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ֊ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:
