ՊՆ զորամասերից մեկում զինծառայողը քացախաթթու է խմել
Երեկ Վանաձորի զորամասերից մեկում թունավորման դեպք է գրանցվել: Սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Վ. Մովսիսյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զինծառայողին հիվանդանոցից տեղափոխել են հոսպիտալ, վիճակը գնահատվում է բավարար:
Ըստ նախնական տեղեկությունների` զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում:
