ՊՆ-ից չեն հերքում՝ հայկական կողմը վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր
Կան տեղեկություններ, որ հայկական կողմը վերջին օրերին վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս տեղեկությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին՝ որոշ դիրքերը վերադարձնելու մասին տեղեկությունները նույնպես հասել են, բայց նա չցանկացավ մանրամասնել. «Ես կգերադասեի, որ այդ հայտարարություններն անեն պաշտոնյաները…այդպես էլ պետք է լիներ, բրավո մեր տղերքին, մեզ՝ բոլորիս, որ ստիպեցինք՝ իշխանությունները խելքի գան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am-ում
