ՊՆ-ն հաստատում է՝ Վիգեն Սարգսյանը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացրել
Պաշտպանության նախարարությունը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան է հատկացրել։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին երկուսենյականոց բնակարանը հատկացվել է 2018-ի սկզբին՝ պաշտպանության նախարարի հրամանով։ Նշենք, որ այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը։
Խնդրել էինք նաև նշել բնակարանի շուկայական արժեքը, բայց հայտնել են, որ նման տեղեկատվություն առկա չէ։ Պաշտպանական գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ այլ հոգևորականներ բնակարաններ չեն ստացել։
