ՊՆ-ն զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների համար կազմակերպում է այց «Եռաբլուր»
Պաշտպանության նախարարության հայտարարությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.
Երթուղի 1-ին
Լամպերի գործարան – Մետրո «Բարեկամություն» – Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն – Լամպերի գործարան:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Լամպերի գործարանի մոտից:
Երթուղի 2-րդ
Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) – Էրեբունի – Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:
Երթուղի 3-րդ
Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) – Ավան – Առինջ – Կ/թ «Այրարատ» -«Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:
Երթուղի 4-րդ
Նորքի զանգված (Շուկա) – «Հաղթանակ» զբոսայգի – Օպերա – Մաշտոցի պողոտա -Ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նորքի զանգված (Շուկա):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված (Շուկա)-ի մոտից:
Երթուղի 5-րդ
Դավթաշենի շուկա – Հանրապետական հիվանդանոց – 15 թաղամաս – Մալաթիա – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Դավթաշենի շուկա:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից:
