ՊՆ-ում քննարկվել են կիբերանվտանգության խնդիրներ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին եւ նրա հետ քննարկել ԵԱՀԿ ձեւաչափով նախաձեռնված կիբերանվտանգության ծրագրերին Հայաստանի ներգրավման հետ կապված հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են նաեւ կիբերանվտանգության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ համապատասխան կառույցների միջեւ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
