Փոլ Մաքարթնին հոսպիտալացվել է
Փոլ Մաքարթնին Տոկիոյի հիվանդանոցներից մեկում բուժման կուրս է անցնում. հոսպիտալացման պատճառը վիրուսային ինֆեկցիան է: 71-ամյա երաժիշտի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Փոլը դեռ անցած շաբաթ է իրեն վատ զգացել, հիմա նրան անհրաժեշտ է մի քանի օր հանգիստ:
«Passion.ru»-ի հաղորդմամբ Մաքարթնին ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ճապոնիայում և Հարավային Կորեայում նախատեսված համերգները, որոնք պետք է կայանային մայիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում, իսկ Հարավային Կորեայում` մայիսի 28-ին:
