Պոլիկլինիկաները չեն արձագանքում զանգերին.ահանազանգում է բնակիչը
Հոսպիտալացվել է 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Քաղաքացիներն ահազանգում են, որ այս օրերին պոլիկլինիկաները չեն արձագանքում իրենց կանչերին, քանի որ քիչ թվով աշխատողներ ունեն: Շենգավիթ վարչական շրջանի բնակիչը,-Fnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքի բոլոր անդամները հիվանդ են, բարձր ջերմություն ունեն: Պոլիկլինիկա են զանգահարել, խնդրել են կանչ գրել: Պատասխանել են, որ ընդամենը մեկ հերթապահ բժիշկ կա, տուն այցելել չի կարող: Կանչերը կարող են սպասարկել հունվարի 11-ից սկսած:
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչութունից տեղեկացրեցին, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով. բաց կլինեն ռենտգենի, մատենավարման սենյակները:
Առողջապահության նախարարությունում էլ այսօր նիստ է եղել, որի ժամանակ նախարարին տեղեկացվել է, որ հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
