Պոլիտեխնիկում ռեկտորի «ընտրության ոդիսականն» ավարտվեց. ընտրվեց Մարուխյանը.VIDEO
«Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի» նոր ռեկտորը Ոստանիկ Մարուխյանն է։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում այսօր համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներից 19-ը քվեարկել են Ոստանիկ Մարուխյանի, իսկ 12-ը` պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի օգտին։ 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Ընտրության ընթացքը բավականին ուշագրավ էր։ Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Ֆելիքս Փարիկյանն իր ելույթում խոսում էր ոչ թե թեկնածուների մասին, այլ հիմնականում քննադատում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին , որը եւս մասնակցում էր խորհրդի նիստին։ Շուրջ 4 ժամ տեւեց համալսարանի նոր ռեկտորի ընտրության գործընթացը։ Հետաքրքրությունն այս ընտրության նկատմամբ բավականին մեծ էր, քանի որ որքան էլ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն վերջին ասուլիսում հայտարարել էր, որ իր ղեկավարած շրջանում հաջողություններ են արձանագրվել բուհում՝ բոլոր ուղղություններով, նույն շրջանում մամուլում շուրջ 200 հրապարակում է եղել Պոլիտեխնիկի մասին՝ բոլորն էլ բացասական երանգներով։ Ռեկտորի թեկնածուները երկուսն էին՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը եւ 2006-2011-երին բուհը ղեկավարած Ոստանիկ Մարուխյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
