Փոփոխություն ՔԿՀ-ների մասին օրենքում՝ ի ուրախություն կալանավորվածների հարազատների
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ նախկինում ընդունված որոշման մեջ:
Մասնավորապես` ասյուհետ փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ առավելագույնը չորս չափահաս և հինգ անչափահաս անձանց հետ, իսկ երկարատև տեսակցություն` առավելագույնը չորս չափահաս անձանց և դատապարտյալի չորս անչափահաս եղբայրների, քույրերի, զավակների և թոռների հետ:
Հիշեցնենք, որ նախկին որոշման համաձայն` կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում էր առավելագույնը երեք չափահաս և հինգ անչափահաս անձանց:
Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ երեքից ոչ ավելի, իսկ երկարատև տեսակցության դեպքում` երկուսից ոչ ավելի չափահասների հետ, որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս եղբայրները, քույրերը, զավակները և թոռները:
