Փոքր Մանթաշ գյուղի սպանության հետքերով.ընկերը գայթակղել էր արդեն նախկին կնոջն ու իրենով էր արել...
Նախօրեին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում երբեմնի ըներների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Ընկերներից մեկը` դանակահարել է իր ընտանիքի քայքայման մեջ մեղադրող ընկերոջը: ՎԻճաբանության պատճառների եւ դեպքի մասին Fnews.am-ին մանրամասներ փոխանցեց դանակահարող Կորյուն Մելոյանը, ով, սակայն, եւս ընկերոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մեզ հետ զրուցելիս գտնվում էր անկողնային վիճակում: Մելոյանի խոսքով ընկերների միջեւ ծագած վիճաբանության արմատները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք.
-Հիմնական պատճառը շատ խորն է ու ցավալի. էդ մարդը իմ ընտանիքն ա քայքայել, ինքը իմ մտերիմ ընկերներ էր, գնում-գալիս էր մեր տուն: Բայց չգիտեմ ոնց ու ինչ եղանակով կարողացել է ինքը` իր ընտանիքը ունենալով հանդերձ գայթակղել արդեն նախկին կնոջս ու իրենով անել: Ու դրանից հետո, երբ արդեն ամեն բան բացահայտվեց ինձ անամոթաբար ասում էր` կարացել եմ կնկադ ինձանով եմ արել, կռնաս դու էլ արա: Սրանից մի ամիս առաջ էլ զանգեց ինձ, ինչպես միշտ ծաղրուծանակի տոնով ու ասեց, որ իրեն բոլորն են շոռ աչք են ասում, ընենց որ ես չնեղվեմ, որ մենակ իմ կնոջն է շոռ աչքով նայել: Ես ասեցի, ինչի՞ ես դու մեր տուն շոռ աչքով մտել դուրս եկել, ինքն էլ բա` է՜ միամիտ ու ծիծաղելով անջատեց: Ամսի 29-ն էլ եկել էր իր աղջկա տուն, դրսում նստած էի, տեսա, կանչեցի ասեցի լսի էդ իբր լավ բան ես արել, հիմա էլ ձեռ ե՞ս առնում: Ասեց արի անցնենք տուն, մտա տուն ինքը ինձ սկսեց հարվածել. ընկա գետնին, հետո թե ոնց եղավ` ինքնատիրապետումս կորցրեցի դանակը հանեցի ու խփեցի: Պատեկերացրեք դրանից հետո էլ ինքը էլի ծիծաղում ու ձեռ էր առնում ինձ, իրեն լավ տղա էր համարում, որ կարողացել է ընկերոջ կնոջը իրենով անի, ընկերոջ տունը քանդի բառիս բուն իմաստով: Հերիք չի տունս քայքայեց, հիմա էլ զոռով շառի մեջ է գցում, որ վերջնականապես թե' հոգեպես, թե' ֆիզիկապես ոչնչացնի, գցի բերդի դռները:
Տաթեւիկ Աբրահամյան
