Փոքրիկ գեղեցկուհու կյանքը` անտարբեր օլիգարխների խղճին …
Բժիշկների անփութությո՞ւն, թե՞ ճակատագրի հեգնանք. Ահա այս հարցն է, որ մշտապես տանջում է փոքրիկի կյանքի եւ առողջության համար համառ պայքար տանող մարդկանց:
Փոքրիկ Մարիամը դեռ հինգ տարեկան է, նա տառապում է մանկական ուղեղի կաթված հիվանդությամբ: Գեղեցկուհու կյանքի համար, ծնված օրվանից սկսած, նրա ծնողները պայքարել են հնարավոր բոլոր միջոցներով: Շարժական խնդիրներ ունեցող մանկիկը ընդամենը մեկ ամիս է, ինչ սկսել է քայլել, այն էլ բժշկական լուրջ վիրահատությունից հետո: Ինչպես պատմում է երեխայի մայրը՝ Կարինե Ադյանը, օգնության համար նա դիմել է բազմաթիվ բարձր այրերի, ծնողական սիրտը սակայն՝ մի կերպ է զսպում ֆինանսական մեծ կարողությունների տեր մարդկանց ահասարսուռ անտարբերությունը: Թե ո՞ւմ է դիմել անպաշտպան կինը եւ ի՞նչ արձագանքների է արժանացել, ներկայացնում ենք fnews.am-ի տեսանյութում:
Անապահով ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ու փոքրիկի առողջության համար Ձեր հանգանակությունը կարող եք ուղարկել հետեւյալ հաշվեհամարներով.
1510021229930100 AMD
1510021229930149 EUR
1510021229930158 RUR
Սոսե Չանդոյան
