Փորձաքննությունը հաստատել է, որ 13-ամյա Էջմիածնեցի աղջիկը մահացել է շաքարային դիաբետից
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Էջմիածին քաղաքի 13-ամյա բնակիչ Լիանա Ասատրյանը մահացել է շաքարային դիաբետից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
13-ամյա աղջկա մահը վրա է հասել գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետևանք է «Շաքարային դիաբետի»: Ըստ փորձագետի՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ երեխայի մոտ ախտորոշվել էր «Շաքարային դիաբետ, 1-ին տիպ (ինսուլին կախյալ)», դիակի դատաբժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել են նշված հիվանդությանը բնորոշ ձևաբանական փոփոխություններ:
Դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ երեխան մահացել էր սեպտեմբերի 10–ին Վաղարշապատի բժշկական կենտրոնի ճանապարհին՝ «Շտապօգնության» մեքենայում:
