Փորձել է ինքնասպան լինել՝ մկնդեղ խմելով
Ինքնասպանության փորձի հերթական դեպքն է արձանագրվել Հրազդանում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` երեկ «սուր էկզոգեն թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի 61-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ նա տանն ինքնասպանություն գործելու նպատակով մկնդեղ է խմել: Թե ի՞նչն է ստիպել կնոջը նման ծայրահեղ քայլի դիմել, առայժմ անհայտ է:
