Փորձել է ինքնասպան լինել գրադարանի վարիչը
Երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի Կարմիր կամրջի հատվածում փորձել է ինքնասպան լինել 28-ամյա մի կին:
Նա, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, N զորամասի գրադարանի վարիչն է: Կամրջի մոտ կանգնած կնոջ ինքնասպանությունը, փաստորեն, կանխել է ոստիկանը, ով մոտեցել է տեսնելու, թե ինչ է պատահել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդ կնոջ հուսալքության պատճառը եղել են առողջական խնդիրները:
Կատարվում է քննություն:
