Փորձել են ավտոմեքենայից գողություն կատարել
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 02:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Էդուարդ Լ.-ին և 1989 թ. ծնված Արմեն Փ.-ին:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ նրանք խոստովանել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ին, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի բակում կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
